Բորելը հայտարարել է ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների նախագծման վերջնական փուլի մասին
ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները սկսել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերջնական նախագծի աշխատանքները։ Այս մասին հուլիսի 18-ին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ պատժամիջոցներն այն գինն են, որոնք Ռուսաստանն ու Իրանը վճարում են իրենց ինքնիշխանության համար։
Մինչ այդ՝ հուլիսի 15-ին, սլովակ Եվրախորհրդարանի պատգամավոր Միլան Ուգրիկը «Известия»-ին ասել է, որ նոր փաթեթում նոր լուրջ սահմանափակումների պետք չէ սպասել։ Ավելի շուտ դրանք ուղղված են լինելու նախկին բոլոր պատժամիջոցների վերանայմանը և դրանց խախտման բացերը վերացնելուն։
Հուլիսի 14-ին Bloomberg-ը հայտնել էր, որ Եվրամիությունը մտադիր է պատժամիջոցների յոթերորդ փաթեթում ներառել Ռուսաստանից մոտ 50 ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Խոսվելու է նաև ոսկու և արդեն իսկ գործող սահմանափակումների խստացման մասին։