Էրդողանը չի բացառել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացի սառեցումը
Եթե Ֆինլանդիան և Շվեդիան չկատարեն ՆԱՏՕ-ին անդամակցելու Թուրքիայի պահանջները, ապա այս գործընթացը կարող է խոչընդոտել Անկարան։ Այս մասին հուլիսի 18-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
Էրդողանը նշել է նաև, որ այսօր Ստոկհոլմը պատշաճ արձագանք չի ցուցաբերում։
«Եթե մեր պահանջները չկատարվեն, գործընթացը կդանդաղի։ Մենք տեսնում ենք, որ հատկապես Շվեդիան պատշաճ արձագանք չի ցուցաբերում»,- կառավարության նիստից հետո ասել է Էրդողանը։