H&M ընկերությունը հայտարարել է Ռուսաստանից հեռանալու մասին
H&M Group ընկերությունը որոշում է ընդունել Ռուսաստանում վաճառքը դադարեցնելու մասին։ Այս մասին տեղեկացվել է ընկերության հայտարարությունում։
«Դա նշանակում է, որ H&M-ի բոլոր խանութները, ֆիզիկականները եւ ինտերնետ-խանութները, կփակվեն մինչեւ հաջորդ ծանուցում»,- նշվել է հագուստի վաճառքի համաշխարհային մանրածախ ամենամեծ ցանցերից մեկի հայտարարությունում։
Շվեդական ընկերության գլխավոր տնօրեն Հելենա Հելմերսոնը հայտարարել է, որ H&M-ն անհնար է համարում ներկա պայմաններում աշխատանքը ՌԴ-ում շարունակելը։