Կանադան Գերմանիա է ուղարկել տուրբին «Հյուսիսային հոսքի» համար. «Коммерсантъ»
Կանադան երեկ՝ հուլիսի 17-ին, Siemens Energy-ին է ուղարկել տուրբին «Հյուսիսային հոսք» գազատարի «Պորտովայա» կոմպրեսորային կայանի համար։
Տուրբինը Գերմանիա կհասցվի ինքնաթիռով, առաքումը կտեւի 5-7 օր, գրել է «Коммерсантъ»-ը՝ հղում կատարելով սեփական իրազեկ աղբյուրներին։
Տուրբինը Գերմանիայից պետք է ուղարկվի արդեն Ռուսաստան, եթե խնդիրներ չառաջանան լոգիստիկայի եւ մաքսատան հետ կապված։ Մեքենան նախատեսվում է փոխադրել լաստանավով եւ ցամաքով, Հելսինկիով։ Սպասվում է, որ սարքը Ռուսաստան կհասնի հուլիսի 24-ին, եւս 3-4 օր կտեւի թողարկման կարգավորումը։
«Պորտովայա» կայանում տուրբինի տեղադրման ժամանակի հաշվառմամբ՝ գազ մղող ագրեգատն աշխատանքի պատրաստ կլինի օգոստոսի սկզբին։ Siemens Energy-ում եւ «Գազպրոմում» հրաժարվել են մեկնաբանել տուրբինի մատակարարման ժամկետները։