ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ նշել է «Արևելք» խմբավորման հրամանատարի անունը
ՌԴ պաշտպանության նախարությունն առաջին անգամ նշել է Ուկրաինայում հատուկ գործողության «Արեւելք» խմբավորման հրամանատարի անունը, տեղեկացրել է ՌԲԿ-ն։
«Արեւելք» խմբավորման հրամանատարն է գեներալ-յեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որը ղեկավարում էր ռուսաստանյան խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում 2020թ. նոյեմբերից մինչեւ 2021թ. սեպտեմբեր։ Նա ծառայել է նաեւ Սիրիայում եւ եղել Դաղստան ներխուժման ճնշման մասնակիցը 1999թ.։
Հուլիսի 18-ին հայտնի է դարձել, որ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեսչական այց է կատարել ռուսական «Արեւելք» խմբավորում։ Հրամանատարական կետում խմբավորման հրամանատար Մուրադովը Շոյգուին զեկուցել է «ընթացիկ իրավիճակի եւ իր պատասխանատվության գոտում հակառակորդի ուժերի ջախջախման առաջադրված խնդիրների կատարման ընթացքի մասին»։