Առանց ռուսական գազի Գերմանիան ձմռանը կբախվի դրա պակասի խնդրին
Գերմանիայի կառավարությունը հնարավոր է համարում արտակարգ իրավիճակի առաջացումը որոշ դաշնային հողերում, եթե Ռուսաստանը լրիվ չվերականգնի գազի մատակարարումները «Հյուսիսային հոսք» գազատարի նորոգումից հետո։ Այս թեման կառավարության անդամները քննարկել են գազի վերաբերյալ գաղտնի գագաթաժողովում, որը հրավիրել էր հատուկ հանձնարարությունների նախարար Վոլֆգանգ Շմիդտը, գրել է Bild-ը։
Արտակարգ իրավիճակից խուսափելու համար երկիրը պետք է ավելացնի Ռուսաստանից գազի ներմուծման ծավալը 40 տոկոսով, բայց ռուսական կողմի համաձայնության շանսերը ցածր են, գրել է պարբերականը, տեղեկացրել է ՌԲԿ-ն։
Արտահերթ նիստում կառավարությունն ընդգծել է, որ գազի գները կավելանան կրկնակի կամ եռակի, իսկ պետությունը չի կարողանա լիովին ծածկել քաղաքացիների ծախսերի աճը։