Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի հարսանեկան առաջին լուսանկարները
Արեւմտյան ԶԼՄ-ները նախօրեին հաղորդեցին Ջենիֆեր Լոպեսի եւ Բեն Աֆլեքի հարսանիքի մասին։ Բաժանվելուց մոտ 20 տարի անց, զույգը երդումներ փոխանակեց Լաս Վեգասի Little White մատուռում, որին ներկա էին միայն իրենց ամենամտերիմ ընկերներն ու ընտանիքի անդամները:
«Մենք մեր երդումները կարդացինք մի փոքրիկ մատուռում եւ միմյանց նվիրեցինք մատանիներ, որոնք մենք կկրենք մեր ողջ կյանքում: Ի վերջո, դա լավագույն հարսանիքն էր, որը մենք կարող էինք պատկերացնել»,- խոստովանել է 52-ամյա Լոպեսը: