Շրի Լանկայի իշխանություններն արտակարգ դրություն են մտցրել
Շրի Լանկայի նախագահի պաշտոնակատար Ռանիլ Վիքրեմեսինգհեն արտակարգ դրություն է մտցրել, քանի որ նրա վարչակազմը ջանում է ճնշել սոցիալական հուզումները եւ հաղթահարել կղզեպետությունը համակած տնտեսական ճգնաժամը, տեղեկացրել է Reuters-ը։
«Դա նպատակահարմար է հանրային անվտանգության, հանրային կարգի պահպանման եւ մատակարարումների ու սպասարկումների աջակցման շահերից ելնելով»,- նշվել է կառավարության հաղորդագրության մեջ։
Անցած շաբաթ Վիքրեմեսինգհեն արտակարգ դրություն է մտցրել այն բանից հետո, երբ նախագահ Գոտաբայա Ռաջափակսան փախել էր երկրից։
Վերջին արտակարգ դրության կոնկրետ իրավական դրույթները դեռեւս չեն հայտարարվել կառավարության կողմից, բայց նախորդ արտակարգ դրություններն օգտագործվել են զինվորականների տեղակայման, մասնավոր սեփականության խուզարկման եւ հանրային ցույցերը ճնշելու համար։
Ռաջափակսայի հրաժարականը խորհրդարանն ընդունել է ուրբաթ օրը։ Նա թռել է Մալդիվներ, իսկ հետո Սինգապուր։ Շրի Լանկայի խորհրդարանը հավաքվել է շաբաթ օրը, որպեսզի սկսեի նոր նախագահի ընտրության գործընթացը։
Վիքրեմեսինգհեն, որը մինչ այդ վարչապետն էր եւ համարվում էր Ռաջափակսայի կողմնակիցը, նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդներից է մշտական հիմքով, բայց ցուցարարները ցանկանում են, որ նա նույնպես հեռանա, ինչը կարող է հանգեցնել հետագա անկարգությունների, եթե նա ընտրվի։