Կադիրովը կոչ է արել Չեչնիայում ՀՕՊ-ի կայաններ տեղակայել
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կարծիքով՝ անհրաժեշտ է հանրապետությունում հակաօդային պաշտպանության կայաններ տեղակայել։
«Ժամանակակից պայմաններում Ռուսաստանին նոր ռազմավարական ռազմական լուծումներ են պետք։ Այս առնչությամբ արժե բազմաթիվ փոփոխություններ կատարել, բայց ես, առաջին հերթին, կարծում եմ, որ Չեչնիայի Հանրապետության լեռներում, Ռուսաստանի հարավային սահմաններին, ինչպես երբեք հարկավոր են ՀՕՊ-ի համակարգեր։ Կայանը կարելի է տեղակայել տանկային զորամասի տեղում, Շալինի շրջանում»,- գրել է Կադիրովն իր Telegram-ալիքում։
Նա ավելացրել է, որ անհրաժեշտ են կանխիչ տակտիկական միջոցներ, որովհետեւ թշնամուց ինչ ասես կարելի է սպասել։