Չինաստանն ուկրաինական ճգնաժամի կողմ չէ, բայց ձեռքերը ծալած չի նստի
Չինաստանն ուկրաինական ճգնաժամի կողմ չէ, բայց ձեռքերը ծալած չի նստի, ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հունգար գործընկերոջ՝ Պետեր Սիյարտոյի հետ հեռախոսազրույցում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Չինաստանն ուկրաինական ճգնաժամի կողմ չէ, բայց մենք չենք պատրաստվում անտարբեր հանդիսատես մնալ, առավել եւս՝ չենք պատրաստվում յուղ լցնել կրակին, մենք միշտ անշեղորեն եւ հետեւողականորեն կողմ ենք եղել խաղաղության եւ բանակցությունների խրախուսմանը»,- Վան Իի խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։
Վան Ին ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է դասեր քաղեն ուկրաինական ճգնաժամից։ Նա նաեւ կողմերին կոչ է արել քննարկել հավասարակշռված, արդյունավետ եւ կայուն եվրոպական անվտանգության ստեղծման հարցը՝ ամուր խաղաղության հասնելու նպատակով։