Հնդկաստանում դպրոցի բակում բախումների հետեւանքով ոստիկաններ են տուժել
Հնդկաստանում առնվազն 20 ոստիկան է վիրավորվել`փորձելով կանգնեցնել դբրոցի բակում ավտոբուս այրող ամբոխին, հայտնում է The Times of India-ն եւ հավելում, ու միջադեպը տեղի է ունեցել աշակերտներից մեկի ինքնասպանությունից հետո:
Ցուցարարները ներխուժել են Թամիլ Նադու նահանգի հարավային Կալակուրիչի շրջանի դպրոցի տարածք եւ հրկիզել դպրոցական ավտոբուսներն ու ոստիկանական մեքենաները եւ արդարադատություն պահանջել:
Չորեքշաբթի օրը աղջկան մահացած են գտել մասնավոր դպրոցի հանրակացարանում: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ նա ինքնասպանության վերաբերյալ գրություն է թողել՝ նշելով երկու ուսուցիչների անուններ, որոնք խոշտանգել են իրեն եւ մի քանի այլ աշակերտների անուններ, որոնց ստիպել են սովորել։
Ծնողները եւ ցուցարարները պահանջել են միջադեպի վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացնել: Իրենց հերթին, ուսուցիչներն ու դպրոցի աշխատակազմը հերքում է աշակերտի նկատմամբ բռնություն իրառելու վերաբերյալ բոլոր մեղադրանքները: Հայտնի է նաեւ, որ ոստիկանությունը որեւէ ապացույց չի գտել:
Վիրավոր ոստիկանները տեղափոխվել են տեղի հիվանդանոց, իսկ տեղական իշխանությունները ուժեղացրել են անվտանգության միջոցառումները: