Իտալական հյուրանոցում բրիտանացի տղամարդուն գտել են մահացած վիճակում
Բրիտանացուն մահացած են գտել իտալական շքեղ հյուրանոցում: Ոստիկանությունը ենթադրում է, որ մահվան պատճառը սեռական խաղն է, որը ողբերգության է վերածվել կամ ընտանեկան կոնֆլիկտը:
Տղամարդու դին գտնվել է Ֆլորենսի 4 աստղանի Continentale հյուրանոցում, որտեղ աշխատակիցների օգնությանն է դիմել իր հետ սենյակում եղած 43-ամյա կինը:
Ըստ տեղեկությունների, թե՛ տղամարդու մարմին, թե՛ կինը պատված են եղել կապտուկներով: Քննիչների կարծիքով կամ ընտանեկան կոնֆլիկտը, կամ էռոտիկ խաղն է եղել պատճառը:
Կնոջ վնասվածքներն ավելի լուրջ են եղել, սկայան նրա կյանքին վտանգ չի սպառնում, իսկ տղամարդը նոպա է ունեցել, որի հետեւանքով էլ մահացել է:
Հայտնի է, որ կինը հյուրանոցի անձնակազմին դիմել է այն բանից հետո, երբ մաքրուհին թակել է դուռը, քանի որ հարեւան սենյակների այցելուները հայտնել են, որ սենյակից ճիչեր եւ հարվածների ձայներ են լսվում: