Զելենսկին պաշտոններից ազատել է Ուկրաինայի գլխավոր դատախազին և անվտանգության ծառայության ղեկավարին
Վլադիմիր Զելենսկին հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովային և Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովին պաշտոններից ազատելու մասին։
Ուկրաինայի գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վենեդիկտովայի տեղակալ Օլեքսի Սիմոնենկոն։ Անցած տարեվերջին, ըստ լրատվամիջոցների, նա դատարանին խնդրել էր ձերբակալել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին պետական դավաճանության գործով։