Նախագահը նախատեսում է երկկողմ հանդիպում անցկացնել ռուս գործընկերոջ հետ․ Թուրքիայի նախագահի գրասենյակ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հուլիսի 18-19-ը նախատեսված Իրան այցի ընթացքում ակնկալում է երկկողմ բանակցություններ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կմեկնի Թեհրան, որտեղ կմասնակցի Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ գագաթնաժողովին։
«Նախագահը նախատեսում է երկկողմ հանդիպում անցկացնել իր ռուս գործընկերոջ հետ»,- հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
Նշվում է, որ հուլիսի 19-ին Թեհրանում նախատեսված է Թուրքիայի և Իրանի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ հանդիպումը՝ Էրդողանի և Իբրահիմ Ռաիսիի նախագահությամբ։
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Իրանի հարաբերությունները բոլոր ուղղություններով, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավոր քայլերը: Բացի դրանից, բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակում կիրականացվի տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ: Նույն օրը Թեհրանում Աստանայի ձևաչափով եռակողմ գագաթնաժողով կանցկացվի Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ։