Բախվել են Honda-ն և ՎԱԶ-2106-ը․ կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 73-ամյա Յուրիկ Մ.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Կարապետ Ա.-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել ու մասամբ փակել է ճանապարհը:
06-ի վարորդն ու նրա ուղևոր, 52-ամյա Խաչիկ Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: