Սա է ՀՀ էներգետիկ քաղաքականության ողջ փուչ պերճանքն ու առավել քան շոշափելի թշվառությունը. Վահե Դավթյան
Մասրիկ-1 արևային կայանի շահագործման հանձնումը երկարացվեց ևս մեկ անգամ՝ այս անգամ 14 ամսով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:
«Հիշեցնեմ, որ նախագիծը պետք է ավարտին հասցված լիներ դեռևս 2019-ի վերջում, այնուհետև հայտարարվեց 2021-ի, հետո 2022-ի հուլիսի 1-ի մասին:
Սա է ՀՀ էներգետիկ քաղաքականության ողջ փուչ պերճանքն ու առավել քան շոշափելի թշվառությունը:
Երբ ասում են՝ կորոնավիրուսն ու պատերազմը խանգարեցին, միշտ հիշում եմ, թե ինչպես 1992-1995 թթ.՝ ծայրահեղ ծանր տնտեսական, քաղաքական ու տեխնիկական պայմաններում Արաքս գետի վրայով կառուցվեց Իրան-Հայաստան ավտոմոբիլային կամուրջը»,- գրել է նա: