FTX Road to Miami․ Արոնյանը հաղթել է եզրափակչի առաջին խաղում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը ներկայացնում է ԱՄՆ-ը, մասնակցում է արագ շախմատի FTX Road to Miami օնլայն մրցաշարին, որի եզրափակիչում մրցում է Չինաստանի ներկայացուցիչ Յի Վեյի հետ։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը:
Եզրափակչի առաջին խաղում Լևոն Արոնյանը 2,5-1,5 հաշվով հաղթանակի է հասել մրցակցի նկատմամբ։
Հուլիսի 17-ին կանցկացվի եզրափակչի երկրոդր խաղը։
FTX Road to Miami-ն Meltwater Champions Chess Tour-ի հերթական փուլն է, որի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։