Գերմանիայում հայտնել են՝ ձմեռն առանց ռուսական գազի գոյատևելու անհնարինության մասին
Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլլերն ասել է, որ գազի առկա պաշարները՝ առանց Ռուսաստանից մատակարարումների, բավարար չեն լինի ձմռանը գոյատևելու համար։ Այս մասին նա հայտարարել է հուլիսի 16-ին Bild am Sontag-ին տված հարցազրույցում։
«Գազի պահետստարանները գրեթե 65%-ով լցված են։ Սա համեմատ լավ է, քան նախորդ շաբաթներին, բայց դեռ բավարար չէ ձմեռը առանց ռուսական գազի գոյատևելու համար: «Հյուսիսային հոսք 1» գազատարի տեխնիկական սպասարկման աշխատանքները պետք է ավարտվեն հինգշաբթի օրը։ Հիմա շատ բան կախված է նրանից, թե գազը կանցնի խողովակաշարով և թե ինչ քանակության»,- ասել է Մյուլլերը։
Նա խոստացել է, որ տնային տնտեսությունների համար ջեռուցումը չի անջատվի, նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում Գերմանիան վառելիք կգնի Նորվեգիայից, Նիդերլանդներից, Բելգիայից կամ հեղուկ բնական գազի տերմինալների միջոցով։
Հուլիսի 11-ից «Հյուսիսային հոսք 1»-ը, որը գազ է մատակարարում Ռուսաստանից Գերմանիա, գտնվում է տեխնիկական սպասարկման փուլում։ Վերանորոգման աշխատանքները կշարունակվեն մինչև հուլիսի 21-ը։ Վերանորոգման ժամանակահատվածում մատակարարումներ չեն կատարվում։ Աշխատանքը նախապես ծրագրված էր և համաձայնեցված տրանսպորտային գործընկերների հետ, Մոսկվան բազմիցս նշել է, որ այստեղ քաղաքական երանգ չկա։