Սարգիս Ադամյանը նորամուտն է նշել Քյոլնի կազմում
«Քյոլն»-ը ընկերական խաղ է անցկացրել իտալական «Միլանի» հետ՝ Telekom Cup մրցաշարի շրջանակում։
Հանդիպումն ավարտվել է իտալական թիմի՝ 1-2 հաշվով հաղթանակով։
«Քյոլնի» կազմում իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ Նա թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և փոխարինվել ընդմիջմանը։
«Միլանի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Օլիվյե Ժիրուն՝ գոլի հեղինակ դառնալով 16-րդ և 36-րդ րոպեներին։ «Քյոլնի» կազմում հաշվի տարբերությունը կրճատել է Հեկտորը՝ 86-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ։ Հաղորդում է ArmSport.am-ը։