ԱՄՆ պետքարտուղարը՝ Բայրամովի և Միրզոյանի բանակցությունների մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Twitter-ի իր պաշտոնական էջում մեկնաբանել է Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի առաջին երկկողմ հանդիպումը։
Բլինկենը, մասնավորապես, նշել է, որ Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը, հանդիպելով Թբիլիսիում, «դրական քայլ են կատարել»։
«Ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները լուծելու ամենահուսալի միջոցն է»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը։