Կրակոցներ՝ Երևանում
shamshyan.com-ը գրել է․
Այսօր՝ հուլիսի 17-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ ու հետապնդման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներ Պետրոս Քյուրտյանն ու Վաչագան Ղազարյանը ծառայություն կատարելիս են լինում Մյասնիկյան պողոտայում, երբ նրանց է մոտենում իրենց գործընկերներից մեկը և հայտնում, որ Մյասնիկյան 9 հասցեում գտնվող մանկական սրճարանի դիմացից դեպի Հերացի փողոց ընթացող Mercedes-AMG GLE 63s մակնիշի 55 XK 555 համարանիշի ավտոմեքենայի միջից վարորդի կողքին նստած քաղաքացին պատուհանից ատրճանակով կրակոցներ է արձակում։
Պ. Քյուրտյանն ու Վ. Ղազարյանը, նկատում են նշված ավտոմեքենան ու սկսում են հետապնդել։
Այդ ընթացքում բարձրախոսի միջոցով հորդորում, որպեսզի վարորդը կանգնի, սակայն վերջինս իրենց հորդորող «կարմիր բերետների» հրահանգներին չի ենթարկվում և դիմում է փախուստի՝ հասնելով Տիգրան Մեծի պողոտա։
Պարեկները հետապնդում են և կարողանում են ամենագնացի դեմն առնել ու տեղում 2 երիտասարդ տղայի և 1 աղջկա կարողանում են բռնել, իսկ 2 աղջիկ դիմում են փախուստի։
Ավտոմեքենանում հայտնաբերվում է ատրճանակը, իսկ վնասազերված անձինք ներկայացվում են ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Ահազանգով դեպքի վայր են ժամանում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Ալեքսան Գասպարյանը և կրտսեր պարեկ Վահե Մուրադյանը, ովքեր էլ Mercedes-ը տեղափոխում են ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը եղել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 26-ամյա Ռաֆիկ Խ-ն, իսկ կրակոցների կասկածյալ հեղինակը՝ Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Գ-ն, իսկ մյուս ուղևորը եղել է Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ռիմա Մ-ն։
Իրենց կյանքը վտանգած, Mercedes-ին հետապնդող «կարմիր բերետներ» Պետրոս Քյուրտյանն ու Վաչագան Ղազարյանը