Լևանդովսկին տեղափոխվում է Բարսելոնա
«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը հաստատել է «Բարսելոնայի» հետ համաձայնությունը հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխության վերաբերյալ, փոխանցում է armsport.am-ը:
«Մենք համաձայնության ենք եկել «Բարսելոնայի» հետ։ Առայժմ, սակայն, միայն բանավոր, պայմանագիրը դեռ ստորագրված չէ։
Իմ գործը բացառապես «Բավարիայի» համար միշտ լավագույնին հասնելն է. մենք մտածեցինք, որ լավագույն որոշումը Լևանդովսկուն բաց թողնելն է:
«Բարսելոնան» այնպիսի գումար է առաջարկել, որը մեզ համար միանգամայն խելամիտ է դարձնում Լևանդովսկու վաճառքը։ Բացի այդ, մենք վերջերս շատ հաջողակ ենք տրանսֆերային շուկայում և պայմանագիր ենք կնքել համաշխարհային մակարդակի խաղացող Սադիո Մանեի հետ»,- մեջբերում է Կանին Bild-ը: