Ճապոնիայում մեկ օրում COVID-19-ի ռեկորդային՝ 110,6 հազար նոր դեպք է գրանցվել
Ճապոնիան գերազանցել է COVID-19-ի նոր դեպքերի թվի ռեկորդը։ NHK հեռուստաալիքի տվյալներով՝ երկրում մեկ օրում 110,6 հազար դեպք է գրանցվել։
Նախորդ ռեկորդը գրանցվել էր Ճապոնիայում փետրվարի 5-ին,երբ մեկ օրում 104 հազար դեպք էր գրանցվել։ Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում համաճարակի ընթացքում հայտնաբերվել է 10,23 միլիոն վարակ, բնակչության շրջանում մահացության դեպքերը 31,5 հազար են։
Այս շաբաթ Ճապոնիան պաշտոնապես հայտարարեց կորոնավիրուսային վարակի տարածման յոթերորդ ալիքի սկիզբը։
Հուլիսի 13-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել երկրներին վերադառնալ դիմակների ռեժիմին՝ աշխարհում COVID-19-ի դեպքերի աճի պատճառով։