Իսպանիայում շոգից մեկ շաբաթում 360 մարդ է մահացել
Իսպանիայում 6 օր շարունակվող անոմալ շոգ ալիքի հետևանքով մահացել է 360 մարդ։ Այս մասին շաբաթ օրը՝ հուլիսի 16-ին, հայտնել է RTVE հեռուստառադիոընկերությունը։
«Հուլիսի 10-ից 15-ի վիճակագրության համաձայն՝ 360 մարդ մահացել է Իսպանիայում անցած շաբաթվա ընթացքում նկատված բարձր ջերմաստիճանի պատճառով, մահերի մեծ թիվը՝ 123 մարդ, գրանցվել է ուրբաթ օրը»,- հաղորդել է PTVE-ն:
Հեռուստառադիոընկերությունը հիշեցնում է, որ շոգերի ալիքը երկրորդն է այս ամառվա ընթացքում։ Հունիսին, Իսպանիայում գրանցված շոգ եղանակի առաջին ալիքը, որը տևեց ութ օր, մահացել է 829 մարդ։