ԱՄՆ-ն թույլ չի տա՝ Մերձավոր Արևելքում որոշ երկրներ գերիշխեն մյուսների նկատմամբ. Բայդեն
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում նավագնացության ազատությանը սպառնալիքներ թույլ չի տա և չի հաշտվի տարածաշրջանում ռազմական ուժի ավելացմամբ այլ երկրների նկատմամբ գերիշխելու՝ որոշ պետությունների փորձերի հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին։
Նա ընդգծել է, որ համաշխարհային տնտեսության շահերից ելնելով՝ անհրաժեշտ է պահպանել Մերձավոր Արևելքում ապրանքների և ռեսուրսների ազատ առևտուրը:
Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն որոշել է Մերձավոր Արևելքի երկրներին 1 մլրդ դոլար տրամադրել պարենային անվտանգության ապահովման համար: