Վորոնեժում հարբած ոստիկանը վթարի է ենթարկվել ու դիմել փախուստի
Վորոնեժում ոստիկանության աշխատակիցը անսթափ վիճակում ոչ աշխատանքային ժամին վթարի է ենթարկվել Վորոնեժում և փախել վթարի վայրից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Նախորդ օրը ժամը 23.30-ին (Մոսկվայի ժամանակով) Վորոնեժում՝ Բոգդան Խմելնիցկի փողոցում՝ 38 տան մոտ, բախվել են Kia Rio և Skoda Octavia մակնիշի ավտոմեքենաները, վթարի հեղինակը դեպքի վայրից դիմել է փախուստի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կարճ ժամանակ անց բերման են ենթարկել վթարի մեղավորին։
Ոստիկանությունը պարզում է դեպքի բոլոր հանգամանքները։