Մեկ օրվա ընթացքում 189 շրջանում խոցվել են 21 հրամանատարական կետ․ ՌԴ ՊՆ
Ուկրաինայի բանակը վերջին երկու օրում կորցրել է 600 զինվորական: Այդ մասին տեղեկացրել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
«Մեկ օրվա ընթացքում 189 շրջանում խոցվել են 21 հրամանատարական կետ, զինամթերքի 5 պահեստ, զինտեխնիկա, ոչնչացվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի 3 ինքնաթիռ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ ուկրաինական բանակն ամենամեծ կորուստները կրել է մայիսին՝ օրական կորցնելով մինչև 100 զինվորական, վիրավորների թիվը հասել է 400-ի։ Բանակի կորուստների մասին թարմ տվյալներ նախարարը հրաժարվել է տրամադրել: Ուկրաինական կողմի համոզմամբ՝ Ռուսաստանը կարող է օգտագործել այդ տվյալներն Ուկրաինայի դեմ: