Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ում գազի գներն «ամեն օր նվազում են»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ում գազի գներն «ամեն օր նվազում են, որքան ինձ է հայտնի», միաժամանակ զգուշացնելով, որ Սաուդյան Արաբիա իր այցը չի կարող անհապաղ ազդել այն բանի վրա, թե որքան են ամերիկացիները վճարում բենզինի համար, հաղորդում է AP-ն:
Բայդենի վարչակազմն ասել է, որ ԱՄՆ-ում գնաճի ռեկորդային բարձր տեմպերն առայժմ չեն արտացոլում բենզինի գների անկումը, որը հունիսի կեսից նվազում է երկրի շատ շրջաններում:
Հարցին, թե արդյոք Մերձավոր Արեւելք իր այցը կարագացնի գների անկումը, Բայդենը պատասխանել է. «Ես կասկածում եմ, որ դուք դա չեք տեսնի եւս մի քանի շաբաթ»:
Բայդենը նաեւ խոստացել է օգտագործել իր բոլոր լիազորությունները որպես նախագահ, որպեսզի ԱՄՆ-ն ավելի էկոլոգիական էներգիայի անցնի։