Լերա Կուդրյավցեվան հանդես է եկել առանց դիմահարդարման. պատճառը՝ ձանձրույթն է (լուսանկար, տեսանյութ)
LifeStyleՀաղորդավարուհի Լերա Կուդրյավցեվան որոշել է ցույց տալ իր դեմքն առանց դիմահարդարման: Հաղորդավարուհին խոստովանել է, որ իր որոշումը կապված է այն բանի հետ, որ ինքը ձանձրանում է:
Ի դեպ հաղորդավարուհին նաև տեղեկացրել է, որ ամուսնությունից հետո ինքը հաճախ է լինում խոհանոցում: Հաղորդավարուհին խոստովանել է, որ մինչ ամուսնությունը հազվադեպ է ժամանակ անցկացրել այնտեղ: Բայց, արի ու տես, որ նրա սիրելին՝ հոկեյիստ Իգոր Մակարովն, ամբողջովին փոխել է Լերային:
Հիշեցնենք, որ 42-ամյա հաղորդավարուհու և 25-ամյա հոկեյիստի հարսանյաց արարողությունը տեղի ունեցավ հունիսի 8-ին: Հենց հարսանիքի կադրերն օգտագործելով էլ երգչուհի Իրինա Դուբցովան նկարահանեց իր "Ты тот" երգի տեսահոլովակը: