Երգիչ Ռիկի Մարտինին 50 տարվա ազատազրկում է սպառնում
Պուերտոռիկացի երգիչ Ռիկի Մարտինի եւ նրա զարմիկի ենթադրյալ ռոմանտիկ հարաբերությունները, որոնց մասին հայտնի է դարձել ընտանեկան բռնության վերաբերյալ հայցի քննության հարցում, կարող են 50 տարվա ազատազրկման հիմք դառնալ, հայտնում է «Marca» գործակալությունը։
«Տուժողի խոսքով՝ Ռիկի Մարտինը հարաբերությունների ընթացքում, որոնք շարունակվել են յոթ ամիս, ֆիզիկական եւ հոգեբանական բռնություն է գործադրել։ Հաշվի առնելով, որ հաղորդումը ներկայացրել է նրա զարմիկը, արտիստին բոլորովին այլ պատիժ է սպառնում։ Ռիկի Մարտինը կարող է 50 տարվա ազատազրկման դատապարտվել»,- ասված է գործակալության կայքում։
Երգչի դեմ ընտենական բռնության մեղադրանքներն առաջադրվել են հուլիսի 2-ին, սակայն այդ ժամանակ տուժողի՝ 21-ամյա Դենիս Յադիել Սանչեսի ինքնությունը չէր բացահայտվում։