Ծնվել է Ռեգինա Տոդորենկոյի ու Վլադ Տոպալովի երկրորդ երեխան
Հիմա արդեն պաշտոնապես․ Ռեգինա Տոդորենկոն եւ Վլադ Տոպալովը կրկին ծնողներ են դարձել։ Զույգը որդի է ունեցել։ Հեռուտահաղորդավարուհին ընտանիքում համալրման մասին հայտնել է սոցիալական ցանցերում՝ նորածնի հետ լուսանկար հրապարակելով։
«Իմ ու Վլադի սերը եւս մեկ տիզերական մարդու ստեղծեց։ Մեր փոքրիկ որդի, մեր աշխարհ, հայրիկն ու մայրիկը քեզ սիրում են ամբողջ հոգով, իսկ ավագ եղբայրդ պատրաստ է «խժռել» քեզ։ Շնորհակալ ենք, որ հենց մեզ ես ընտրել։ Դու դեռ շատ փոքրիկ ես, թեեւ քաշով հաղթանդամ ես։ Մեծացիր որպես արժանավոր մարդ, սիրիր կյանքը, մարդկանց խաղաղություն բեր»,- սոցիալական ցանցերում գրել է աստղը։