ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան պայմանավորվել են «թույլ չտալ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը»
ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան պայմանավորվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցի ընթացքում «Իրանին միջուկային զենք ստանալ թույլ չտալու» կարեւորության հարցի շուրջ, ասվում է Սաուդյան Պետական լրատվական գործակալության (SPA) տարածած համատեղ հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է, որ Բայդենը նաեւ հաստատել է Միացյալ Նահանգների շարունակական հանձնառությունը՝ աջակցելու «Սաուդյան Արաբիայի անվտանգությանն ու տարածքային պաշտպանությանը եւ խթանելու Թագավորության կարողությունը՝ անհրաժեշտ հնարավորություններ ձեռք բերելու համար, որպեսզի՝պաշտպանի իր ժողովրդին ու տարածքը արտաքին սպառնալիքներից»:
Սաուդյան Արաբիան եւ ԱՄՆ-ն ընդգծել են «այլ երկրների ներքին գործերին Իրանի միջամտության հետագա զսպման անհրաժեշտությունը, զինված վստահված անձանց միջոցով ահաբեկչությանը նրա աջակցությունը եւ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը ապակայունացնելու նրա ջանքերը», ասվում է հայտարարության մեջ։
Երկու կողմերն ընդգծել են ռազմավարական միջազգային ջրային ուղիներով, ինչպիսիք են Բաբ էլ-Մանդաբը եւ Հորմուզի նեղուցը, ազատ առեւտրի պահպանման կարեւորությունը: