Իսպանիայում շոգի պատճառով թռչունները սկսել են գետնին ընկնել
Իսպանիայում շոգի պատճառով թռչունները սկսել են գետնին ընկնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Cadena Ser ռադիոկայանին։
Խոսքը Իսպանիայի հյուսիս-արեւմուտքում Կաստիլիա-ի-Լեոն ինքնավար նահանգի Վալյադոլիդ քաղաքի մասին է, որտեղ ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 40,6՝ սահմանելով նոր ռեկորդ։
Հաղորդվում է, որ տարածաշրջանում հաստատված շոգի պատճառով տեղի բնակիչները սկսել են թռչունների տարօրինակ վարքագիծ նկատել, նրանք կտրուկ իջել են եւ գետնին ընկել։ Քաղաքային ոստիկանության աղբյուրների համաձայն, մտահոգված բնակչության ահազանգերը սկսվել են հինգշաբթի օրը: Խոսքը տարբեր տեսակի թռչունների մասին է, այդ թվում՝ աղավնիների, ջրածիծառների եւ նույնիսկ՝ արագիլների։
Ըստ ռադիոկայանի՝ պատճառը կարող է լինել ջրազրկումը, որը որոշ դեպքերում հանգեցնում է արագ վայրէջքի, ապակողմնորոշման, թռչելու անկարողության։
Սպասվում է, որ Վալյադոլիդում շոգը չի թուլանա մինչեւ երեքշաբթի։