Սոչիի լողափերում մերկ հանգստացող զբոսաշրջիկները կտուգանվեն
Սոչիում լողափերում մերկ հանգստացող զբոսաշրջիկներին կարող են տուգանել՝ փոքր խուլիգանության համար, հայտնում է ATOR-ը։
Զբոսաշրջիկները կպատժվեն Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.1-րդ հոդվածի համաձայն՝ վճարելով 500-ից 1000 ռուբլի տուգանք կամ կալանավորվելով՝ մինչեւ 15 օր:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսանյութ էր հայտնվել, որում հանգստացողները վրդովված քննարկում էին մոտակայքում կիսամերկ արեւայրուք ընդունող աղջիկներից։