ԱՄՆ-ում ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է արել չբղավել զբոսաշրջիկների վրա
Արիզոնայի հին հանքարդյունաբերական քաղաքում, որտեղ տարեկան 1 միլիոն զբոսաշրջիկ է այցելում, ոստկանությունը բնակիչներին կոչ է արել՝ դադարել բղավել այցելուների վրա, հակառակ դեպքում մեղադրանք կառաջադրվի նրանց նկատմամբ:
Մոտ 450 բնակիչ ունեցող Ջերոմ քաղաքը ժամանակին եղել է Արիզոնայի ամենամեծ պղնձի հանքերից մեկը, իսկ այժմ արվեստագետների բնակատեղի է: Զբոսաշրջիկները այստեղ վայելում են քաղաքի գեղեցիկ տեսարաններն ու այցելում խանութներ ու բարեր:
Տեղի ոստիկանությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել է, որ զբոսաշրջիկներն այստեղ կայանման հետ կապված խնդիրների են բախվում, հաճախ արժանանալով տեղացիների գոռոցներին եւ նրանց կողմից իրենց մեքենաների վրա արված գրությունների ականատես լինում:
Ոստիկանությունից նշել են, որ նման վարքը կարող է ոտնձգություն համարվել: