«Ուրարտուն» ընկերական խաղում պարտվել է սերբական «Զլատիբորին»
Երևանի «Ուրարտուն» Սերբիայում ընթացող հավաքի նախավերջին ստուգողական խաղում 1։2 հաշվով պարտվել է տեղի «Զլատիբորին», որը հանդես է գալիս այս երկրի առաջին խմբի առաջնությունում։ Երևանյան ակումբի գոլը 90-րդ րոպեին խփել է Համլետ Սարգսյանը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սա «Ուրարտուի» չորրորդ ստուգողական հանդիպումն էր հավաքի շրջանակներում։ Մինչև այդ Դմիտրի Գունկոյի թիմը ոչ-ոքի էր խաղացել չեռնոգորական «Պետրովացի» (1։1) և «Մոռնար-2»-ի (2։2) հետ ու հաղթել նույն երկրի բարձրագույն խմբի առաջնությունում խաղացող «Եդինստվոյին» (2։1)։
«Զլատիբորը» 2021/22 թվականների մրցաշրջանում 16 թիմերի պայքարում գրավել էր 12-րդ տեղը։