Ծաղիկներ և մոմավառություն՝ ի հիշատակ Արմեն Գրիգորյանի
«Դիմադրություն» շարժման անդամները երթով հասան Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր, որտեղ այսօր նախնական դատալսումների ժամանակ մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
Դատարանի շենքի դիմաց քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին և մոմավառություն կազմակերպեցին՝ ի հիշատակ Արմեն Գրիգորյանի։
Դատարանի դիմաց ոստիկանական ուժեր կային։ Ելույթով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը, ապա ցուցարարները երթով շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ։