Մխիթարյանն ու «Ինտերի» մյուս ֆուտբոլիստները ներկայացվել են երկրպագուներին
Իտալական «Ինտերը» Միլանի Գաե Աուլենտիի անվան հրապարակում նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ երկրպագուներին է ներկայացրել տղամարդկանց և կանանց թիմերի ֆուտբոլիստներին ու մարզչական շտաբին, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Միջոցառմանը մասնակցել է նաև թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ «Ռոմայից» հեռանալուց հետո Մխիթարյանն ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Ինտերին», որի հետ կնքել է 2 տարվա համաձայնագիր:
Ավելի վաղ 33-ամյա Մխիթարյանը «22» համարի մարզաշապիկով նորամուտն էր նշել Իտալիայի փոխչեմպիոնի կազմում՝ մասնակցելով շվեյցարական «Լուգանոյի» դեմ ընկերական հանդիպման առաջին խաղակեսին: Այս խաղում «Ինտերը» հաղթել էր 4-1 հաշվով: