Կյանքից հեռացել է ՌԴ հավաքականի նախկին գլխավոր մարզիչը
75 տարեկանում կյանքից հեռացել է անվանի մարզիչ Գեորգի Յարցևը։ Նրան մահացած են հայտնաբերել սեփական տանը, հաղորդում է «РЕН ТВ»-ն։
Ֆուտբոլային կարիերայի տարիներին Գեորգի Յարցևը խաղացել է Կոստրոմայի «Սպարտակում», Սմոլենսկի «Իսկրայում», ԲԿՄԱ-ում, «Գոմսելմաշում», Մոսկվայի «Սպարտակում» ու «Լոկոմոտիվում», «Մոսկվիչում»։
Ռուսաստանցին մարզչական աշխատանք է կատարել «Սպարտակում», «Դինամոյում», «Ռոտորում», «Տորպեդոյում», մոլդովական «Միլսամիում» ու Ռուսաստանի ազգային հավաքականում (2003-2005)։ 2016-2021-ը նա «Տամբով» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենն էր։