«Հարկային տեսուչ առանց սահմանի». ՊԵԿ երկու աշխատակիցներ 5 օրով գործուղվել են Միլան
Վարչապետ Նիկոլ Փաշւինյանի որոշմանբ ՊԵԿ երկու աշխտակիցներ 5 օրով գործուղվում են Միլան, որտեղ կմասնակցեն «Հարկային տեսուչ առանց սահմանի» խորագրով աշխատաժողովին:
Որոշման մեջ ասվում է. « Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր հարկային տեսուչ Լիա Ավագյանին 2022 թվականի հուլիսի 18-22-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Միլան)՝ «Հարկային տեսուչ առանց սահմանի» խորագրով աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Նաիրուհի Ավետիսյանի և Լիա Ավագյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: