Քիմ Քարդաշյանի մեկ գրառումը Balenciaga-ին գրեթե 1 միլիոն դոլար շահույթ է բերել
Քիմ Քարդաշյանն Instagram-ում Balenciaga-ի կուտյուրային հագուստով լուսանկար հրապարակելուց հետո ապրանքանիշին 935 հազար դոլար է բերել՝ շնորհիվ սոցիալական ցանցերում նրա ազդեցության։ Այդ մասին գրում է WWD-ն։
Լուսանկարիչները ֆիքսել են հեռուստաաստղին Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում «Hôtel de la Marine» հյուրանոցից դուրս գալիս։ Նա կրում էր բրենդի հավաքածուից հանդերձանք: Նա փականավոր զգեստով էր, իսկ դեմքին սեւ դիմակ էր, որը հիշեցնում էր մոտոցիկլետ վարողի սաղավարտ: Այնուհետեւ աստղը լուսանկարով կիսվել է Instagram-ում։
Նրա գրառումը հավաքել է 2,5 միլիոն լայք եւ 10000 մեկնաբանություն։ Ավելի ուշ Launchmetrics-ը հետազոտություն է անցկացրել ու պարզել, որ ներգրավվածության եւ անհատականության շնորհիվ այդ հրապարակումը Balenciaga ապրանքանիշին բերել է 935 հազար դոլար։
Քարդաշյանը դարձել է Փարիզի Նորաձեւության շաբաթվա գլխավոր ինֆլուենսերը, որն ապրանքանիշերին ընդհանուր առմամբ 2 միլիոն դոլար է բերել, նրան հաջորդել է բլոգեր Կիարա Ֆերագնին՝ 1,5 միլիոն դոլարով, իսկ դերասանուհի Հարթ Էվանգելիստան՝ 1,4 միլիոն դոլարով: