Գամբիայի դատարանը մահապատժի է դատապարտել հետախուզության նախկին ղեկավարին
Գամբիայի դատարանը մահապատժի է դատապարտել հետախուզության նախկին ղեկավարին և ևս չորս հոգու՝ նրանց մեղավոր ճանաչելով 2016թ. քաղաքական ակտիվիստի սպանության մեջ, տեղեկացրել է AP-ը։
Արդեն գոյություն չունեցող Ազգային հետախուզական վարչության նախկին գլխավոր տնօրեն Յանկուբա Բաջին դատապարտվել է հետախուզության նախկին աշխատակիցների հետ միասին Էմբրիմա Սոլո Սանդենգի սպանության համար։
Սանդենգի մահը նպաստել է նախկին դիկտատոր Յահյա Ջամեին տապալելուն, որն այդ փոքր արեւմտաաֆրիկյան երկրում կառավարել է 22 տարի։
Սանդենգը ընդդիմադիր Միավորված ընդդիմադիր կուսակցության առաջնորդն էր, գլխավորել է 2016թ. բողոքի քայլերթը։ Ջամեի ռեժիմը ձերբակալել էր նրան, եւ նա սպանվել է Բանժուլում, հետախուզության վարչության կենտրոնատեղիում։ Նրա մահը հանգեցրել է բողոքների ալիքի, որոնք նպաստել են Ջամեի տապալմանը նույն թվականի վերջին տեղի ունեցած նախագահական ընտրություններում։
Հետախուզական վարչության օպերատիվ բաժնի նախկին պետ, շեյխ Օմար Ջենգը Բաբուքար Սալահի, Մասիրե Թամբայի եւ Լամին Դարբոյի հետ միասին դատապարտվել է մահապատժի։ Դրանք կփոխարինվեն ցմահ բանտարկությամբ, քանի որ Գամբիան հետեւում է մահապատժի վերաբերյալ հուշագրին 2018 թվականից։