Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշել է 2024թ․ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշում է կայացրել 2024 թվականին կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում։
«Կարեւոր որոշումն» այն է, թե այդ մասին հայտարարել նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո։ «Դե, ես արդեն մտովի կայացրել եմ այդ որոշումը, այնպես որ այլեւս ոչինչ չի ազդի: Անձամբ ես արդեն կայացրել եմ այդ որոշումը»,- ասել է նա։
Թրամփն ասել է, որ միջանկյալ ընտրություններից առաջ հայտարարությունը կարող է առավելություն ունենալ՝ ստիպել մյուս պոտենցիալ թեկնածուներին հրաժարվել սեփական քարոզարշավի մեկնարկից:
«Թող մարդիկ իմանան։ Կարծում եմ՝ շատ մարդիկ նույնիսկ չէին առաջադրվի, եթե ես առաջադրվեի»:
Նա նաեւ ասել է, որ իրեն չեն անհանգստացնում 2024 թվականին Հանրապետական կուսակցության հավանական թեկնածուները, եւ ինքը մրցակից չի համարում Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսին, ում շատերը համարում են հանրապետականների գլխավոր թեկնածուն, եթե Թրամփը չառաջադրվի: