Ռեփեր Դրեյքը 25 միլիոն դոլար է պարտվել առցանց խաղատանը
Կանադացի հիփ-հոփ արտիստ Դրեյքն առցանց խաղատանը շահել է 25 միլիոն դոլար, իսկ հետո կորցրել այդ ամենը: Այս մասին հայտնում է HipHopDX-ը։
Երաժիշտը եթեր է վարել Twitch-ով, որին միացել էր մեկ այլ հիփ-հոփ արտիստ՝ Ֆրենչ Մոնտանան։ Դրեյքը խաղը սկսել է 8,5 միլիոն դոլարով եւ ինչ-որ պահի հասել 27 միլիոն դոլարի։ Սակայն նա կորցրել է շահած գումարը եւ մրցաշարն ավարտել 1800 դոլարով։
Դրեյքի խաղը դիտել է մինչեւ երկու հարյուր հազար մարդ։ Նրանցից շատերն, ի դեպ, ստացել են 25000 դոլար մրցանակներ երաժիշտներից ու կազինոների սեփականատերերից, որոնք գոհ են եղել նման գովազդից։