Հայաստանը «Եվրատեսիլ 2013»-ի երկրորդ կիսաեզրափակիչում
«Եվրատեսիլ 2013»-ի մրցութային համերգները տեղի կունենան մայիսի 14-ին, 16-ին և 18-ին շվեդական Մալմյո քաղաքում: Այս տարի Եվրատեսիլին մասնակցելու են 39 երկրներ: Այս մասին հաղորդվում է Եվրատեսիլի պաշտոնական էջում:
Հայաստանը 17 երկրների հետ միասին (Լատվիա, Ադրբեջան, Մալթա, Իսլանդիա, Սան-Մարինո, Մակեդոնիա, Ֆինլադիա, Բուլղարիա, Իսրայել, Նորվեգիա, Ալբանիա, Հունգարիա, Շվեյցարիա, Վրաստան, Հունաստան և Ռումինիա) հանդես կգա երկրորդ կիզաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 16-ին:
Առաջին կիսաեզրափակչում մրցելու են Դանիայի, Խորվաթիայի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Սլովենիայի, Էստոնիայի, Ռուսաստանի, Լիտվիայի, Սերբիայի, Իռլանդիայի, Բելառուսի, Կիպրոսի, Մոնտենեգրոյի, Բելգիայի և Մոլդովայի ներկայացուցիչները: