Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է, որ հրաժարական կտա
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է քաղաքական ճգնաժամի պայմաններում պաշտոնից հեռանալու մասին:
Հայտնի է, որ Դրագին վերապրել էր Իտալիայի Սենատի անվստահության քվեն՝ այնուամենայնիվ հարցականի տակ դնելով կառավարության ապագան, ինչը պայմանավորված էր հիմնական կոալիցիոն գործընկերոջ՝ «Հինգ աստղերի շարժում» կուսակցության քվեարկությունը բոյկոտելով:
Կուսակցության անդամ խորհրդարանականները դուրս էին եկել քվեարկության ընթացքում՝ բոյկոտելով այն, ինչը կապված է էներգակիրների գների կտրուկ բարձրացման հետ, որն էլ կառավարությանը անվստահության քվե հայտնելու պատճառ էր դարձել: Դրագին քվեարկության ընթացքում ստացել էր 172 ձայն՝ ի դեմս 39-ի, սակայն վերոնշյալ բոյկոտը մեծ հարված է կառավարությանը:
Հիշեցնենք, որ Դրագին Իտալիայի 6-րդ վարչապետն է, որից առաջ զբաղեցրել է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը: