Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 15-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Գոգոլի, Մյասնիկյան, Ռուբինյանց, Պ.Սևակի, Աճառյան, Ծարավ Աղբյուրի փողոցների, Ռուբինյանց-Ուլնեցու նոր ճանապարհի, Դրոյի 4 շենքի, Դավիթ Սնհաղթի 19 շենքի, Զ.Սարկավագի 72, 72/1 շենքերի և հարակից անհատական տնատիրությունների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: