Վրաստանում պետք է վերջ տալ սառը պատերազմին․ Սաակաշվիլի
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հայտարարություն է տարածել` պնդելով, որ Վրաստանում պետք է վերջ տալ սառը պատերազմին։
Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։
Սաակաշվիլիի խոսքով, զայրույթը պետք է ուղղել ոչ թե միմյանց, այլ զավթիչի դեմ։
«Երբ ասում ենք` հիբրիդային պատերազմ է մղվում Վրաստանի դեմ, պետք է հասկանանք, թե դա ինչ է նշանակում»,- ասել է Սաակաշվիլին։
Ըստ երրորդ նախագահի` «այս ռուսների» մեծ մասը (խմբ.` նկատի ունի ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Վրաստան եկածներին) վրացիներին համարում է երկրորդական արարածներ, սպասարկող անձնակազմ, անկիրթ ու հաշվետու:
Ըստ նրա՝ ռուսներին պետք է անընդհատ հիշեցնել, որ իրենք անհատապես պատասխանատու են օկուպացիայի, վրացիների նկատմամբ ճնշումների համար։