«Անհրաժեշտ է ազատվել Իրանի սպառնալիքից»․ Նեթանյահուն՝ Բայդենի հետ հանդիպումից հետո
Ընդդիմության առաջնորդ և Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն Մերձավոր Արևելք կատարած այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
ԱՄՆ նախագահի հետ 20 րոպեանոց հանդիպումից հետո Նեթանյահուն ասել է, թե Բայդենի հետ ընկերություն է անում ավելի քան 40 տարի։
«Եվս 40 տարի ապրելու և ընկերներ լինելու համար անհրաժեշտ է դիմակայել իրանական սպառնալիքին։ Դրա համար տնտեսական պատժամիջոցներն ու պաշտպանական գործողությունները բավարար չեն։ Մեզ հարձակողական տարբերակ է պետք՝ ամենահամոզիչ»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրանի հետ «միջուկային գործարքը» համարում է «վատ գաղափար»։