Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին հեռանալ Ուկրաինայից
Ուկրաինայում անվտանգության իրավիճակը մնում է դաժան և անկանխատեսելի, այս մասին հայտարարություն է տարածել Կիևում ԱՄՆ դեսպանատունը՝ կոչ անելով ամերիկացիներին, անվտանգության նկատառումներից ելնելով, հեռանալ Ուկրաինայից։
Դեսպանատունը նաև զգուշացնում է հայրենակիցներին՝ չմիանալ «մեծ հավաքներին» և չմասնակցել «կազմակերպված միջոցառումներին»։
Ամերիկացի դիվանագետները համաքաղաքացիներին խորհուրդ են տալիս «անհապաղ ապաստան փնտրել» ուժեղ պայթյունների կամ օդային ռմբակոծության ազդանշանների դեպքում և հրթիռակոծության ժամանակ չմոտենալ «բեկորներին»։